Նոյեմբերի 1-ի երեկոյան կիբերհարձակման է ենթարկվել Ուկրաինայի պաշտոնական «Air Alert» հավելվածը, որի միջոցով բնակչությունը տեղեկացվում է հնարավոր վտանգների մասին։ Օգտատերերը կեղծ ծանուցումներ են ստացել ռադիացիոն և քիմիական սպառնալիքների, ինչպես նաև Կիևում փողոցային բախումների վերաբերյալ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հավելվածը ենթարկվել է «թշնամական միջամտության»՝ ընդգծելով, որ ռադիացիոն վտանգ չկա։ Երկրի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը հավաստիացրել է, որ ազգային ազդարարման համակարգը շարունակում է բնականոն գործել։
Հավելվածի մշակողները հաստատել են կիբերհարձակումը։ Նրանք հայտնել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես անջատել են push ծանուցումները և կասեցրել հավելվածի աշխատանքը՝ օգտատերերին հորդորելով չբացել կասկածելի հաղորդագրություններում տեղադրված հղումները։
Նոյեմբերի 2-ի գիշերը մշակողները հայտարարել են ծառայության աստիճանական վերականգնման մասին։ Նրանց խոսքով՝ օդային տագնապի ծանուցումները կրկին հասանելի են դարձել, թեև որոշ գործառույթներ դեռևս չեն աշխատել։ Միաժամանակ իրականացվել են լրացուցիչ կիբերանվտանգության միջոցառումներ։
Կիբերհարձակման մասին հայտնել է նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ իր բջջային հավելվածը ենթարկվել է զանգվածային հարձակման, որի հետևանքով օգտատերերին կեղծ հաղորդագրություններ են ուղարկվել Ռուսաստանի ուղղությամբ իբր արձակված միջուկային մարտագլխիկների մասին։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ մասնագետներն աշխատում են խոցելիությունները վերացնելու և հավելվածի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։
Կիբերհարձակումներ Ուկրաինայում և Ռուսաստանում


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ