Եթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել Ռուսաստանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը, քանի որ դա կբարձրացնի միավորման հեղինակությունը եւ արդարացի կլինի։
«Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ եւ արդարացի որոշում կլիներ դրականորեն վերաբերվել Ռուսաստանի մտադրությանը եւ առաջարկել նրան միանալ այս ձեւաչափին կամ մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպությանը գործունեությանը՝ դիտորդի կարգավիճակով։ Լինելով խոշոր տերություն՝ Ռուսաստանը դարեր շարունակ սերտ կապեր է պահպանում թյուրքական աշխարհի հետ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Անկարայում անցկացվող ԹՊԿ գագաթնաժողովում։
Տոկաեւը նշել է, որ Ռուսաստանում «պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ»։ «Ներկայումս Ռուսաստանը առաջ է մղում «Ալթայը՝ թյուրքական քաղաքակրթության բնօրրան» նախագիծը, որին աջակցում է Ղազախստանը։ Ռուսերենում բազմաթիվ բառեր թյուրքական ծագում ունեն։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների, այսինքն՝ մեր կազմակերպության մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին»,- եզրափակել է նա։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի