Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել
Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները՝ միաժամանակ իրականացնելով նաև բացատրական աշխատանքներ։
Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Մինչդեռ կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով ՀՈԳՎ օպերատիվ-հետախուզական գործունեության բաժնի ծառայողների հետ, հոկտեմբերի 19-ին Մարշալ Խուդյակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ։ 35-ամյա տանտերը ձերբակալվել և տեղափոխվել է Ավանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Տանը հրազեն ապօրինի պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները։
Հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ագարակ գյուղի 54-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները 54-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան։
Երկու դեպքով էլ քրեական վարույթ է նախաձեռնվել։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի