Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ Համակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործին Հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումները Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր Բաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. Հաջիև Բելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և Հայաստանից Եթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին

Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)Կառավարությունը հաստատել է վեց հիմնական ապրանքախմբի դրոշմավորման փորձնական ծրագիրը (տեսանյութ)Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ ՖԻՖԱ-ն շուրջ 5 միլիարդ դոլար է վաստակել Աշտարակ միլկ կաթի մթերման կետի աշխատանքը կասեցվել է ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետը և երկու պաշտոնատար անձ կալանավորվել են. կաշառքի գործով կան ձերբակալվածներԼավրովը մեկնել է ԱՄՆԱլ-Նասրը գոլառատ պայքարում հաղթանակ տարավ 5-3 հաշվով
Մշակույթ

Եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով եզրափակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում ընդգրկված՝ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Հոբելյանական միջոցառումները նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

Համերգին հնչել են ժողովրդական երգերի ջազային մշակումներ՝ հայկական ժողովրդական երաժշտության հարուստ ժառանգությունը ներկայացնելով ժամանակակից երաժշտական մեկնաբանությամբ։

Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ 

Նա շնորհակալություն է հայտնել հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկելու համար` ընդգծելով, որ դա վկայում է հայկական մշակութային ժառանգության` համաշխարհային արժեքի և նշանակության մասին:

«Մեծն Հրաչյա Աճառյանի կյանքն ու գիտական ժառանգությունը հայոց ինքնության հիմքերից են։ Նա պարզապես գիտնական չէր, այլ հայոց տառի և բառի նվիրյալ, հայոց բանավոր և գրավոր խոսքի ճարտարապետ: Եթե Աճառյանը կերտել է մեր լեզվի և մտքի տաճարը, ապա Ալեքսանդր Թամանյանը և իր ժամանակի հայ ճարտարապետները մարմնավորել են մեր երազանքը քարի մեջ։ Հանրապետության հրապարակը դարձել է հայ ժողովրդի միասնության, վերածննդի, անկախության և պետականության անկոտրում խորհրդանիշը, հայոց հոգու և քարեղեն երազանքի խաչմերուկը»:

Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ եզրափակիչ համերգը մեկտեղում է հայկական մշակութային ժառանգության տարբեր շերտերը՝ լեզուն, բանահյուսությունը, ճարտարապետությունն ու երաժշտական ավանդույթները` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովուրդը արարող և ստեղծող է, իսկ հայկական մշակույթն իր ուրույն տեղն ունի համաշխարհային մշակույթի գունապնակում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Նայեֆ ալ Ֆայեզը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արամ Հակոբյանը:

Հոբելյանական միջոցառումները կազմակերպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն. դրանց շրջանակում բացվել է «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 2-ը։ Հանրապետության հրապարակի պատմությունը ներկայացնող շուրջ 40 լուսանկարներն ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, «Արմենպրես» լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից։ «Տերյան» մշակույթի կենտրոնը ներկայացրել է հայկական տարազների ցուցադրությունը, որոնց զարդանախշերը համադրված են Հանրապետության հրապարակի նախշերի հետ:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նաև անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովը՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։ Գիտաժողովը նվիրված էր Աճառյանի գիտական ժառանգության արժևորմանը և հայ լեզվաբանության զարգացման գործում նրա նշանակալի ավանդին։