Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրություն
«Տրամաբանական է, որ ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան սահմանադրությանը, ուղղակի մի փոքրիկ նյուանս կա․ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրություն»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ նոր սահմանադրությանը դեմ քվեարկելու հայտարարություններին։
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանում առաջարկ կա՝ ընդունել նոր սահմանադրություն, որը կլինի քվեարկված հայ ժողովրդի կողմից․ «Հայաստանի ժողովուրդը ի բնե չի կարող քվեարկել մի սահմանադրության, որն իրենը չէ․ երբ կքվեարկի, կասի՝ իրենն է։ Ես չեմ հասկանում՝ որն է տրամաբանությունը՝ չթողնել ժողովուրդը որոշի»,- շեշտել է ԱԺ նախագահը։
Նա վստահեցրել է, որ տեքստը չտեսնելով՝ ինչպե՞ս կարելի է ասել, որ այն վատն է․ «Հռչակագիրը և հղումը հնարավոր չէ հանել այն պարզ պատճառով, որովհետև սահմանադրության տեքստում ոչինչ չկա․ այն գրվում է լրիվ զրոյից։ Ենթադրենք՝ իրենք դեմ են, ի՞նչն է խանգարում իրենց ժողովրդին հնարավորություն տալ որոշելու»,- ընդգծել է Ռուբինյանը։ Նա նշել է, որ տրամաբանական կլինի, եթե սահմանադրությունը դրվի քվեարկության, և եթե ժողովուրդը մերժի այն, ապա քաղաքական նոր իրավիճակ կլինի։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն