Կառավարությունը 328 մլն 218.8 հազար դրամ է հատկացրել բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար
Կառավարությունը 328 մլն 218.8 հազար դրամ է հատկացրել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակների տրամադրման նպատակով։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։
ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման համաձայն՝ միջազգային հեղինակավոր մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին տրամադրվում են անվանական թոշակներ։ 2025 թվականին ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար անվանական թոշակ է հատկացվել շուրջ 208 մարզիկի, 161 անձնական և հավաքական թիմերի 58 մարզչի։
2026 թվականի պետական բյուջեով «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի շրջանակում անվանական թոշակների տրամադրման համար նախատեսվել էր շուրջ 735.9 մլն դրամ, որով ապահովվել են հունվար-օգոստոս ամիսների վճարումները։ Տարեկան անհրաժեշտ ֆինանսավորումը կազմում է շուրջ 1 մլրդ 64.1 մլն դրամ, ուստի անվանական թոշակների տրամադրման գործընթացի անընդհատությունն ու ամբողջականությունն ապահովելու համար լրացուցիչ հատկացվել է 328.2 մլն դրամ: Միջոցները վերաբաշխվել են ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերից:
Որոշման ընդունմամբ կապահովվի անվանական թոշակների վճարման շարունակականությունը՝ նպաստելով միջազգային մրցասպարեզում բարձր արդյունքներ գրանցած մարզիկների և նրանց մարզիչների պետական աջակցության և խրախուսման պետական քաղաքականության իրականացմանը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The Telegraph
Վարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներ