Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի թեկնածուների թվում հայ ուռուցքաբան է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների առաջին համաժողովը՝ կազմակերպության անդամ երկրների մասնակցությամբ, կանցկացվի նոյեմբերի 18-19-ը Ժնեւում, նշված է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Միջոցառմանը կմասնակցեն կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջադրված յոթ թեկնածուները։ 2027 թվականի սկզբին ԱՀԿ-ի գործադիր խորհուրդը կընտրի նրանցից հինգին, ապա մինչեւ երեք թեկնածուի անուն կառաջադրի կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմնի՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի քննարկմանը։
ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրված է Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի նախագահ Գեւորգ Թամամյանի թեկնածությունը նաեւ։ Մյուս թեկնածուներն են ԱՀԿ Եվրոպայի եւ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանային տնօրեններ Հանս Կլյուգեն (Բելգիա) եւ Հանան Բալխին (Սաուդյան Արաբիա), Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության քարտուղար Լի Սունը, Ինդոնեզիայի առողջապահության նախարար Բուդի Գունադի Սադիկինը, ԱՀԿ շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության եւ առողջության հարցերով դեպարտամենտի նախկին տնօրեն Մարիա Նեյրան (Իսպանիա), Կատարի առողջապահության նախկին նախարար Հանան Մոհամմեդ Ալ Քուվարին։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The Telegraph
Վարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներ