Հոկտեմբերի 30-ի գիշերը անհայտ անձինք կոտրել են Binance խոշորագույն կրիպտոարժութային բորսայի համակարգը եւ, տարբեր գնահատականներով, առեւանգել՝ իրենց հաշիվներին փոխանցել, 1,7- 5,5 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ։
Binance-ում առայժմ միայն հայտարարել են, որ հետաքննություն են անցկացնում, եւ որ օգտատերերի միջոցները «լիովին անվտանգ են»։ Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում ներդրողներն արդեն արձագանքել են՝ վաճառելով կրիպտոարժույթները։ Բիթքոյնն էժանացել է 3,5 տոկոսով, իսկ եթերը (Ethereum)- ը՝ ավելի քան 4 տոկոսով։
«Կարծես թե Binance-ն իսկապես ենթարկվել է հաքերային հարձակման»,- հայտարարել է Binance-ի նախկին ղեկավար Չանփեն Չժաոն, որը շարունակում է մնալ ընկերության խոշորագույն բաժնետերը։
Ընկերությունից հայտնել են, որ կրիպտոբորսան սառեցրել է ավելի քան 2,5 միլիարդ դոլարի թվային ակտիվներ՝ միջադեպի հետաքննության ընթացքում դրանց հափշտակությունը կանխելու համար։
Այնտեղ նաեւ հավելել են, որ սառեցված միջոցների ծավալը կարող է աճել. ընկերությունը իրավապահ մարմինների եւ գործընկերների հետ շարունակում է որոնել գողացված ակտիվները եւ արգելափակել դրանք։
Tether (USDT) եւ Circle (USDC) ստեյբլքոյնների օպերատորները հայտնել են, որ օպերատիվ կերպով արգելափակել են գողացված 1,7 միլիարդ դոլարը։
Circle-ի ղեկավար Ջերեմի Ալեյրը հայտարարել է, որ ընկերությունը «ուշադիր հետեւում է Binance-ի վրա ազդեցություն ունեցած հնարավոր խոցելիության մասին հաղորդագրություններին» եւ արդեն սառեցրել է միջադեպի հետ կապված ավելի քան 800 միլիոն դոլարի ակտիվներ։
Binance-ն աշխարհում խոշորագույն կրիպտոարժութային բորսան է՝ օրական առեւտրի ծավալով։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The Telegraph
Վարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներ