Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
 Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջ Վատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսը Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են Ծառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառ Արագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում է Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրություն Կարևորվել է վիզաների ազատականացման գործընթացը Բալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանել Իսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացել Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի Դժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններով

 Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)Կառավարությունը հաստատել է վեց հիմնական ապրանքախմբի դրոշմավորման փորձնական ծրագիրը (տեսանյութ)Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ ՖԻՖԱ-ն շուրջ 5 միլիարդ դոլար է վաստակել Աշտարակ միլկ կաթի մթերման կետի աշխատանքը կասեցվել է ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետը և երկու պաշտոնատար անձ կալանավորվել են. կաշառքի գործով կան ձերբակալվածներԼավրովը մեկնել է ԱՄՆԱլ-Նասրը գոլառատ պայքարում հաղթանակ տարավ 5-3 հաշվովԽալիլ Շիրղոլամին նախարար Դավիթ Թադևոսյանին հրավիրել է այցելել ԻրանԿոտրել են Binance կրիպտոարժութային բորսայի համակարգը եւ առեւանգել 1,7- 5,5 միլիարդ դոլարի կրիպտոարժույթԷրդողանն ու Թրամփը մեկ օրում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցելԱյսօր Հայաստանի հավաքականը մրցահարթակում կունենա մեկ ներկայացուցիչԿառավարությունը 328 մլն 218.8 հազար դրամ է հատկացրել բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համարԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներինՀարկային վարչարարության արդյունավետության դրական միտումները՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներովՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանըՓրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 30.10.2026 (տեսանյութ)Կոտայքի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)Եմենի հութիները հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարաններին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի թեկնածուների թվում հայ ուռուցքաբան էՆոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը (տեսանյութ)Լողի պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի երկու մարզիկՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգըՕլեշկի քաղաքի ուղղությամբ արդեն շարժվել է մարդասիրական շարասյունՍպասվում է հորդառատ անձրեւ
Բիզնես

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։

Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն ֆիզիկական անձինք, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են ՀՀ քաղաքացի, բացառությամբ՝ նույն օրվա դրությամբ անչափահասների։ ՊԵԿ-ի կողմից hայտարարագիրը նախալրացվում է՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։

Ինչպես ստուգել և ներկայացնել հայտարարագիրը

Հայտարարագիրը ներկայացնելու համար քաղաքացիները պետք է նախապես անցնեն անձի նույնականացում և ակտիվացնեն էլեկտրոնային ստորագրությունը, այնուհետև մուտք գործեն ՊԵԿ-ի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ: Այստեղ անհրաժեշտ է ստուգել նախալրացված տվյալները, անհրաժեշտության դեպքում՝ կատարել փոփոխություններ և լրացումներ, ապա էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնել ու ներկայացնել հայտարարագիրը։ Ի դեպ, հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով՝ առանց լիազորագրի նոտարական վավերացման։

Ինչ է փոխվել չհարկվող եկամուտների հայտարարագրման կարգում

2025 թվականի եկամուտների հայտարարագրման համար գործում է պարզեցված ընթացակարգ։ Մասնավորապես, որոշ չհարկվող եկամուտներ, այդ թվում՝ այլ ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններից, փոխառություններից, գույքի օտարումից կամ անհատույց ստացված գույքից առաջացած եկամուտները կարող են չհայտարարագրվել, եթե յուրաքանչյուր միանվագ գործարքի արժեքը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Սահմանված շեմը գերազանցելու դեպքում եկամուտը պետք է հայտարարագրվի ամբողջությամբ։ Միաժամանակ, ընտանիքի անդամներից՝ ամուսնուց, ծնողներից, քույրերից, եղբայրներից, զավակներից (այդ թվում՝ որդեգրողներից և որդեգրվածներից), պապերից, տատերից և թոռներից ստացված չհարկվող եկամուտները, անկախ դրանց չափից, հայտարարագրման ենթակա չեն։

Որ հարկվող եկամուտները պետք է հայտարարագրել

Եթե 2025 թվականի ընթացքում քաղաքացին ստացել է հարկվող եկամուտներ, այդ թվում՝ անշարժ գույքի վարձակալությունից, օտարերկրյա պետությունից կամ այլ աղբյուրներից, ապա օրենսդրությամբ սահմանված դեպքերում դրանք պետք է ներառվեն տարեկան հայտարարագրում։

Եթե եկամուտը ստացվել է հարկային գործակալից, ապա եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե վճարելու պարտավորությունը կրում է հարկային գործակալը։ Իսկ եթե եկամուտը ստացվել է ոչ թե հարկային գործակալից, այլ, օրինակ, ֆիզիկական անձից կամ օտարերկրյա կազմակերպությունից, ապա քաղաքացին օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է ինքնուրույն հաշվարկել և վճարել հարկը։

Ինչ կլինի, եթե հայտարարագիրը չներկայացվի մինչև վերջնաժամկետը

Եթե քաղաքացին մինչև սահմանված վերջնաժամկետը չի ներկայացնում հայտարարագիրը, ապա հարկային մարմնի կողմից նախալրացված հայտարարագիրը ժամկետի ավարտից հետո ինքնաշխատ համարվում է ներկայացված։ Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացին կարող է հայտարարագրում կատարել փոփոխություններ նաև վերջնաժամկետից հետո։ Սակայն հարկ է նախապես ստուգել հայտարարագրում առկա տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը՝ հետագայում լրացուցիչ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից խուսափելու համար։

Ինչպես օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Կրթության և առողջապահության գծով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիր, այնուհետև նույն համակարգի միջոցով սահմանված կարգով դիմել փոխհատուցման համար։ Հիշեցնենք, որ սոցիալական ծախսերի փոխհատուցումից հնարավոր է օգտվել ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնող, զավակ) համար կատարված համապատասխան ծախսերի դիմաց։

Երբ կմեկնարկի 2026 թվականի եկամուտների հայտարարագրումը

2026 թվականի ընթացքում ստացված եկամուտների հայտարարագրման գործընթացը կմեկնարկի 2027 թվականի մարտի 2-ից, իսկ հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2027 թվականի հուլիսի 1-ն է։

Հայտարարագրման կարգին, անհրաժեշտ գործողություններին և հաճախ տրվող հարցերին կարելի է ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքի «Հայտարարագրում» բաժնում։