Վատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսը
Վատիկանի թանգարաններում բացվել է «Պապամոբիլի մեկ դարը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ութ Mercedes-Benz մեքենաներ, որոնցով տարբեր ժամանակներում տեղաշարժվել են Հռոմի պապերը։ Ցուցադրության ամենահին մեքենան Հռոմի պապ Պիոս XI-ին են նվիրել 1930թ․ մայիսի 23-ին։ Mercedes-Benz Nürburg 460-ն ունեցել է մետաքսե պաստառով շքեղ բազկաթոռ, ինչպես նաև փայտից և մետաղից պատրաստված դետալներ։
Տարիների ընթացքում մեքենաները փոփոխվել են՝ հաշվի առնելով պապերի անվտանգության և հավատացյալների հետ շփվելու անհրաժեշտությունը։ 1960թ․ Հովհաննես XXIII պապին նվիրած մեքենայի հետևի կողային ապակիները հնարավոր էր հանել, որպեսզի նա կարողանար ողջունել ճանապարհին հավաքված մարդկանց։
Ցուցահանդեսում ներկայացված է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրած էլեկտրական «պապամոբիլը»։ Հռոմի պապ Լևոն XIV-ը, հանդիպելով Mercedes-Benz-ի ղեկավարներին, կոչ է արել շարունակել տեխնոլոգիական նորարարություններն օգտագործել մարդու արժանապատվության, բնության պահպանության և հանրային բարօրության համար։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի