Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն
Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) անցկացվող Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի 5-րդ գլոբալ համաժողովի շրջանակում աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Դենիզ Պիրես դե Կարվալյոյի հետ։ Այդ մասին հայտնում են աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում նախարար Թորոսյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության դերը՝ միջմշակութային երկխոսության խթանման, գիտության ոլորտի զարգացման, ինչպես նաև ներառական հասարակությունների ձևավորման գործում։ Նախարարը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու դրանց իրականացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները․ մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ժողովրդագրության, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։
Առանձնակի շեշտվել է նաև ռասիզմի և խտրականության դեմ պայքարի, կանանց իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության ապահովման ուղղություններով շարունակական ու համատեղ ջանքերի կարևորությունը։
Դենիզ Պիրես դե Կարվալյոն ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության շրջանակում նախատեսվող ծրագրերը․ այս համատեքստում ընդգծվել է փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք