Հայաստանի կառավարությունը նոյեմբերին ծրագրում է հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը, կսկսվեն հանրային քննարկումները, կընդունվեն և կքննարկվեն առաջարկներ, դա կտևի այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ նոր Սահմանադրության նախագիծը բավարար քննարկված է հանրության շրջանում, որից հետո կկազմակերպենք նոր Սահմանադրության նախագծի հերթական քննարկումը»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարության առաջիկա ամենակարևոր անելիքներից մեկն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որի համատեքստում ընդդիմության կողմից բարձրացվում է այն հարցը, թե արդյոք նոր Սահմանադրության ընդունումը երաշխավորելո՞ւ է այդ համաձայնագրի ստորագրումն ու համապարփակ խաղաղությունը:
«Եթե Հայաստանի կառավարող մեծամասնությունն այս բարձրացված հարցին հստակ դրական պատասխան տա և համոզիչ պատասխաններ տա նաև դրանից բխող հարցերին, թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ, եթե մենք այսպիսի դրական պատասխանների պայմաններում գնանք նոր Սահմանադրության ընդունման գործընթացով, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրտեղամասեր և կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: Եթե ունենանք դրական պատասխաններ և խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ խաղաղությանը: Այդ դեպքում՝ միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, և ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը»,- նշել է նա:


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի