ԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ ԹՐԻՓՓ («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, ինչպես նաև այդ հատվածով անցնող ավտոճանապարհը և էլեկտրահաղորդման գծերը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս նախագծով Հայաստանը հաղթահարում է ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումը:
«Աներկբա և միանշանակ է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններով ապաշրջափակվելու է: Ապաշրջափակվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղությամբ: Բոլոր այս ուղղություններով ապաշրջափակումը չի նշանակում է, որ բոլոր ենթակառուցվածքները լինելու են ԹՐԻՓՓ նախագծի մաս: ԹՐԻՓՓ նախագծի մաս են կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, այնտեղ նաև էլեկտրական հաղորդման գծեր, ավտոճանապարհ: Գազամուղ, նավթամուղ թեմաներն ավելի ուշ քննարկման հարց են»,- նշել է Փաշինյանը:


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան