Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին
Ֆրանսիան մեղադրել է Իրանին երկրի հարյուրավոր սուպերմարկետների սառնարանային համակարգերի դեմ կիբերհարձակումներ կազմակերպելու մեջ։ Հարձակման հետևանքով սառնարաններում և սառցախցիկներում բարձրացել է ջերմաստիճանը, ինչի պատճառով միլիոնավոր եվրոների սննդամթերք օգտագործման համար ոչ պիտանի է դարձել։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի խոսքով՝ հարձակումն իրականացրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան եվրոպական մակարդակով պատժամիջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ։
Հոկտեմբերի 11-ին հաքերները վերահսկողություն են ձեռք բերել այն ծրագրային ապահովման նկատմամբ, որը կարգավորում է Ֆրանսիայի բազմաթիվ սուպերմարկետներում օգտագործվող սառնարանային սարքավորումների ջերմաստիճանը։ Հարձակման են ենթարկվել «Coopérative U»-ի ավելի քան 100 սուպերմարկետ, ինչպես նաև «Intermarché»-ի և դրան պատկանող «Netto» ապրանքանիշի 180 խանութ։ Ըստ հաղորդումների՝ որոշ խանութներում գիշերվա ընթացքում սառնարանների ջերմաստիճանը բարձրացել է՝ հասնելով 50°C-ի (120°F):
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել ԻՀՊԿ-ի հետ կապվող «Շահիդ Կավե» կիբերստորաբաժանման ղեկավարի և նրա երկու տեղակալների նկատմամբ։ Իրանը դեռևս չի մեկնաբանել մեղադրանքները։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում