Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը
Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային դարավոր կապերի ամրապնդման կարևորությունը և շարունակականության ապահովումը: Նախարարն առանձնակի հիացմունքով հիշատակել է նախորդ տարի Իրանի Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում տեղի ունեցած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը՝ որպես բացառիկ մշակութային իրադարձություն՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:
Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ևս կարևորել է երկու երկրների միջև կրթամշակութային կապերի ամրապնդումը՝ պատմական ժառանգության պահպանումն ու զարգացումը:
Կողմերն առանձնակի կարևորել են երկու ժողովուրդների ժամանակակից արվեստի ճանաչումն ու հանրահռչակումը՝ փոխադարձ միջոցառումների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Մասնավորապես՝ նախանշվել է Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի սպասվող համերգը Հայաստանում, կարևորվել է օրերս Գևորգ Ասատրյանի թարգմանությամբ լույս ընծայված Ֆիրդուսու «Շահնամե» ստեղծագործության հանրահռչակումը հայ ընթերցողների շրջանում:
Քննարկվել է նաև երիտասարդության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը` մասնավորապես ընդգծելով երիտասարդական ճամբարների ձևավորման հեռանկարները: Պաշտոնյաները երիտասարդների ներգրավումը դիտարկել են նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման խթանմանը: Այս համատեքստում կարևորվել են պարսկերեն ուսումնական նյութերի մշակումը, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումն ու փորձի փոխանակումը:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում