Թանգարանները՝ հանուն կայուն զարգացման
Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է դրամաշնորհի հատկացման պայմանագիր՝ Հայաստանում «Ժառանգության նորովի բացահայտում՝ իմերսիվ պատմությունների միջոցով. թանգարանները՝ հանուն կայուն զարգացման» ծրագրի իրականացման նպատակով։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախաձեռնության նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ վերաիմաստավորել թանգարանային այցելությունները՝ հայկական գրական ժառանգությունը համադրելով բնապահպանական կրթության և կայուն զարգացման գաղափարների հետ։ Ծրագրում ընդգրկված են Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանները և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի՝ Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան մասնաճյուղը, որոնց հավաքածուների, գրական երկերի ու կենսագրական դրվագների հիման վրա կստեղծվեն լրացված իրականության (AR) ինտերակտիվ պատմություններ:
Այս տեխնոլոգիան թույլ կտա իրական ցուցադրությունները համալրել թվային բովանդակությամբ՝ այցելուներին հնարավորություն տալով առավել խորությամբ բացահայտել ցուցանմուշների պատմությունը։ Նախաձեռնության առանցքում մարդու և բնության փոխհարաբերությունն է, ինչն արտացոլված է հայ գրողների կյանքում ու ստեղծագործություններում և կծառայի որպես հարթակ ժամանակակից բնապահպանական մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը և շրջակա միջավայրի պահպանությունը բարձրաձայնելու համար։
Ծրագիրն ուղղված է տարբեր տարիքային խմբերին՝ հատկապես երիտասարդներին, և միտված է քննադատական մտածողության խթանմանն ու բնության ու մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։
Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է նաև նիդերլանդացի փորձագետների ներգրավմամբ թանգարանային աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումը, ինչի արդյունքում ստեղծված AR փորձառությունները կներդրվեն մասնակից թանգարաններում և կուղեկցվեն հանրային կրթական միջոցառումներով՝ ամրապնդելով թանգարանների դերը՝ որպես ժամանակակից կրթության, երկխոսության և հանրային ակտիվ ներգրավման ժամանակակից հարթակների։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը