Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը շարունակում է Կապանի հարավային կողմում՝ Ողջի գետի աջափնյա անտառապատ տարածքում գտնվող հնավայրի պեղումները, որոնք մեկնարկել են դեռևս 2024 թվականին։ Աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Հնագիտական արշավախումբը ղեկավարում է հնագետ Գագիկ Սարգսյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ պեղումները հիմնականում իրականացվում են արքայանիստ միջնաբերդի և արքունական պալատի տարածքում։
«Դեռևս 2025 թվականին հողի տակից բացվել էին վաղմիջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքերը։ Հայտնաբերվել էր նաև ձիթհան, որի քարը պահպանվել է։ Այս տարվա պեղումների ընթացքում հնավայրի եզրին բացվել է սրբատաշ քարից պատրաստված կրակարան-հնոց, որով, հնագետների նախնական վարկածի համաձայն, տաքացվել է բաղնիքի ջուրը։ Մասնագետների կարծիքով՝ այդ հատվածում եղել են բաղնիքներ և այլ տնտեսական կառույցներ։ Վերջին պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխը, որն արդեն հանձնվել է Կապանի երկրագիտական թանգարանին։ Գտնվել են նաև մագաղաթյա մատյանի կազմի փակիչի մասեր։ Նոյեմբերի 10-ին հողի շերտի տակից հայտնաբերվել են երկու մետաղադրամ, միջնադարյան ապակու բեկոր, նույն ժամանակաշրջանի մի քանի երկաթյա մեխ-գամեր, ինչպես նաև կավե ամանների բեկորներ»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
Հնագիտական արշավախմբի ղեկավար Գագիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ առաջիկա օրերին այս տարվա պեղումների աշխատանքները կավարտվեն։ Աշխատանքներին խանգարում են նաև եղանակային պայմանները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...