Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թանգարանները՝ հանուն կայուն զարգացման Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխությունները Սահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունի Մրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համար Ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները Ապարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ Հարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցը Մմեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. Ավինյան Դուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Սա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էր Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում

Թանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄմեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026
Քաղաքականություն

Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխությունները

«Դեղերի մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ է առաջարկում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Հիմնավորմամբ փոփոխությունների ընդունումը պայմանավորված է դեղերի ֆիզիկական հասանելիությունը խթանելու և դրանով պայմանավորված ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով և բարելավելով բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով ապահովման գործընթացը:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը։ ԵՄ անդամ պետությունների համապատասխան սերտիֆիկացման գրասենյակների կողմից գրանցված ու ԵՄ անդամ պետություններում շրջանառվող դեղերը պետք է փաստաթղթային փորձաքննության հիման վրա ճանաչում ստանան և գրանցվեն Հայաստանի ռեեստրում։ Ներկայացվել է Հայաստան-Վրաստան դեղի ներմուծման հոսքերի համեմատականը, նշվել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցում է ստացել 3997 անվանում դեղ, իսկ հարևան Վրաստանում՝ 11 050 դեղ:

Առաջարկվում է օրենքը համալրել «ճանաչման գրանցում» և «թղթային փորձաքննություն» հասկացություններով։ Ճանաչման գործընթացի ներդրմամբ, ըստ Հարություն Հարությունյանի, ոչ միայն պետական բյուջե մուտքերը կավելանան, այլ նաև գրանցված դեղերի քանակը կմեծանա, ինչը կհանգեցնի ոչ միայն դեղերի ֆիզիկական մատչելիության ապահովմանը, այլ նաև՝ գնիջեցմանը։

Առաջարկվող կարգի ներմուծմամբ ճանաչման հայտին կկցվի բացառապես տվյալ երկրում գրանցումը հավաստող փաստաթուղթը, փաթեթների նմուշները, բժշկական կիրառման հրահանգը, օգտագործման հրահանգը, ներդիր թերթիկն ու դրա թարգմանված տարբերակը։ Ի տարբերություն գործող կարգավորման՝ չի նախատեսվում դեղի ամբողջական ներկայացում ու լաբորատոր փորձաքննություն։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասին։ Առաջարկով ճանաչման գրանցման հայտ կարող է ներկայացնել հայտատուն, դեղ արտադրողը կամ ՀՀ-ում նույն օրենքով սահմանված կարգով մեծածախ իրացման լիցենզիա ու պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստացած մատակարարը, որին փոխանցվում են նույն օրենքով սահմանված գրանցման հավաստագրի իրավատիրոջ պարտականությունները։ Դա, Հարություն Հարությունյանի խոսքով, կխթանի դեղեր ներմուծող ուժերի միջև մրցակցությունը, այլ տնտեսավարող սուբյեկտների ևս հայտ ներկայացնելու հնարավորություն է տալու։

Ի պատասխան հնչած այն տեսակետի, թե դեղերի գների մասով վերջին տարիներին էական փոփոխություններ չեն արձանագրվել՝ հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը նկատել է, որ առողջապահության ոլորտում ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի շրջանակում ՀՀ քաղաքացիներն անվճար կամ առնվազն համավճարով են դեղեր ստանում։ Վրաստանի հետ համեմատության մասով էլ հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ իրավիճակները տարբեր են, մի շարք հանգանքներ հաշվի չեն առնվում, այդ թվում այն, որ դեղերի շրջանառության համար Վրաստանը տրանզիտ երկիր է, այսինքն՝ այնտեղից նաև դեղերի վերաարտահանում է տեղի ունենում։

Հարակից զեկույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջապահական հասանելիությունն ապահովելու նպատակով իշխող ուժը ներդրեց առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը նաև դեղերի շուկային է վերաբերում։ «Համակարգի ներդրումն ինքնին առանց որևէ լրացուցիչ քայլերի մղում է դեղագործական ընկերություններին գալ Հայաստան, գրանցել իրենց դեղերը, մատակարարել դրանք, վերանայել իրենց գնային քաղաքականությունը, որովհետև ունենք կանխատեսելի գնման շրջանակ։ Պետությունը ստեղծել է ապահովագրական համակարգ, որը նաև ամենակարևոր երաշխիքն է, որ դեղորայքը հասանելի է քաղաքացիներին»,- արձանագրել է նախարարն ու հավելել․ «Ձեր նշած ցանկության իրականացումն այս նախագծով հնարավոր չէ»։ Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ՝ ներկայացված նախագծով առաջարկածն այսօր արդեն կարգավորված է։ Նախարարը խոսել է նաև օրենսդրական փաթեթի հակասող դրույթներից, մի շարք տեսակետների առնչությամբ հակափաստարկներ ներկայացրել, միևնույն ժամանակ հիշեցրել, որ Վրաստանը ԵՄ անդամ չէ ու Վրաստանում չկան ԵՄ մաքսային տուրքերը դեղերի վրա։

Համաձայնելով, որ մեր երկրում դեղերի շուկան կարիք ունի վերափոխման՝ ոլորտի պատասխանատու նախարարը կարծիք է հայտնել, որ Հայաստանի՝ փոքր շուկա լինելու հանգամանքը ստիպում է ավելի մանրակրկիտ և հնարավորինս ճկուն կարգավորումներ առաջարկել, որ մեր քաղաքացիների համար դեղերը հասանելի լինեն։ «Արդյոք այս փոփոխությունը կլուծի՞ դեղերի հասանելիությունը։ Մեր կարծիքով՝ հասանելիությունը լուծում է առողջության համընդհանուր ապահովագրությունը»,- ընդգծել է նախարարն ու խոսել խնդրի կարգավորման մեխանիզմների մասին։

Հարցի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով՝ լրամշակելու նպատակով։