Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է EU4Innovation East ծրագրի և ֆրանսիական Bpifrance-ի նախաձեռնությամբ Երևանում անցկացված երկօրյա աշխատաժողովին՝ նվիրված Հայաստանում ստարտափների ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանն ու ներդրումային էկոհամակարգի զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Աշխատաժողովն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Ֆրանսիայի կառավարության համաֆինանսավորմամբ և Expertise France կազմակերպության կողմից իրականացվող EU4Innovation East ծրագրի շրջանակում։ Քննարկումների հիմքում ընկած էին Bpifrance-ի կողմից պատրաստված՝ Հայաստանի նորարարական ընկերությունների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկությունները։
Աշխատաժողովին մասնակցել են EU4Innovation East ծրագրի Հայաստանի համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը, ինչպես նաև պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների, վենչուրային ֆոնդերի, ներդրողների և տեխնոլոգիական էկոհամակարգի ներկայացուցիչներ։
Քննարկումների ընթացքում Տաթև Ասլանյանն ընդգծել է, որ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման կարևոր մարտահրավերներից մեկը ստարտափների աճի և միջազգային շուկաներում մասշտաբավորման համար անհրաժեշտ կապիտալի սահմանափակ հասանելիությունն է։ Մասնավորապես, Seed փուլից հետո՝ Series A, Series B, Series C և հետագա փուլերում, հայկական ընկերությունները հաճախ դժվարություններ են ունենում անհրաժեշտ ծավալի ներդրումներ ներգրավելու հարցում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գիտահետազոտական արդյունքները շուկայական կիրառություն ունեցող արտադրանքի վերածելու մարտահրավերներին։ Նորարարական գաղափարից մինչև առևտրայնացման պատրաստ տեխնոլոգիա անցումը պահանջում է ոչ միայն ֆինանսավորում, այլև փորձարկման ենթակառուցվածքներ, մասնագիտական աջակցություն, շուկայի պահանջարկի գնահատում և արդյունաբերական գործընկերների ներգրավում։Այս խնդիրներն առավել ընդգծված են Hardware, Deep Tech, կիսահաղորդիչների, ռոբոտաշինության և այլ ոլորտներում, որտեղ տեխնոլոգիաների մշակումը, փորձարկումը, սերտիֆիկացումը և արտադրական կարողությունների ընդլայնումը պահանջում են զգալի ներդրումներ և զարգացման ավելի երկար ժամանակահատված։
Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանում այնպիսի ներդրումային միջավայրի ձևավորումը, որը հնարավորություն կտա հայկական ստարտափներին ոչ միայն ստեղծվել, այլև զարգանալ և մասշտաբավորվել Հայաստանում՝ առանց անհրաժեշտ ֆինանսավորում ստանալու նպատակով գործունեությունն այլ երկրներ տեղափոխելու անհրաժեշտության։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ներդրումային ֆոնդերի ֆոնդի (Fund of Funds) ստեղծման, վենչուրային ֆոնդերի կառավարիչների (General Partners՝ GP) կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ և միջազգային ներդրողների (Limited Partners՝ LP) ներգրավման, ինչպես նաև մասնավոր ներդրումների ռիսկերը նվազեցնող երաշխիքային մեխանիզմների ներդրման հնարավորությունները։
Ընդգծվել է նաև ստարտափների զարգացման տարբեր փուլերին համապատասխան ֆինանսավորման գործիքների անհրաժեշտությունը՝ վաղ փուլերի աջակցությունից և հետազոտությունների առևտրայնացումից մինչև խոշոր ներդրումների ներգրավում և միջազգային շուկաներում մասշտաբավորում։


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը