Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 16-ին նախարար Գևորգ Պապոյանի և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի մասնակցությամբ կայացել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական միջանկյալ խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ նման խորհրդակցությունները լավ հարթակ են՝ ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված գործընկերությունը և նախանշելու փոխգործակցության նոր ուղղություններ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում վերածվել են ամուր և բազմոլորտ գործընկերության՝ ընդգրկելով տնտեսական զարգացումը, ներդրումները, մասնավոր հատվածին աջակցությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները, կրթությունը և ինստիտուցիոնալ բարեփոխումները», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն իր խոսքում կարևորել է նաև GIZ-ի և KfW զարգացման բանկի հետ ձևավորված ամուր համագործակցությունը։
Երկկողմ համագործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունների շարքում նախարարն առանձնացրել է մասնավոր հատվածի զարգացումը, արտահանման դիվերսիֆիկացումը, մասնագիտական կրթությունը, թվային փոխակերպումը և կանաչ տնտեսության զարգացումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գասպարյանը, խորհրդակցությունը շարունակվել է ընդլայնված կազմով։


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա