ԱՄՆ-ը կկարողանա Գրենլանդիայում երկու ռազմաբազա կառուցել
Դանիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի վավերացման օգտին։ Փաստաթուղթը թույլ է տալիս ամերիկյան կողմին լրացուցիչ ուժեր տեղակայել Գրենլանդիայում, միևնույն ժամանակ հաստատում է կղզու նկատմամբ Դանիայի ինքնիշխանությունը և գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը։
Գրենլանդիայի խորհրդարանը փաստաթուղթը վավերացրել էր 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Համաձայնագիրը լրացնում է կղզում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերաբերյալ 1951 թվականի պայմանագիրը։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նշանակալի է որակել համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ այն օգտակար կլինի ինչպես փաստաթղթի կողմերի, այնպես էլ ՆԱՏՕ-ի և ամբողջ Եվրոպայի համար։
Այսպիսով, ԱՄՆ-ը կկարողանա Գրենլանդիայում երկու ռազմաբազա կառուցել, մեկ բազա կղզում արդեն կա։ Բացի այդ, Վաշինգտոնը հնարավորություն կստանա ազդելու օտարերկրյա ռազմական գործունեության և ռազմավարական նշանակության ներդրումների հետ կապված հարցերի վրա։
Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարում էր, որ Չինաստանն ու Ռուսաստանը մեծացնում են ազդեցությունը կղզու շրջակայքում, ինչը սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը։ Նա չէր բացառում, որ կարող է ուժով ստանալ Գրենլանդիան։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ