Մենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէ
«Ընդդիմությունը մտածում է՝ մենք կատակում ենք, երևի թե։ Լրջությամբ չեն ընդունում այն, որ մենք իշխանության քվեն ստացել ենք՝ ամենայն լրջությամբ մոտենալու խաղաղության ինստիտուցիոնալիզացման գործընթացին, և դրանից հետկանգ չի լինելու»։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման շուրջ ծավալվող քննարկումներին։
Պատգամավորը նկատեց՝ ընդդիմությունը կարծում է, որ այս պահին իր դիրքերը բարենպաստ են, և որ ընդդիմադիրները փորձում են մանիպուլյատիվ թվերի միջոցով ներկայացնել, թե իրավիճակը բարելավվել է, մինչդեռ Սոնա Ղազարյանը կարծում է՝ դա չի համապատասխանում իրականությանը։ «ՏԻՄ ընտրություններում գրանցված արդյունքը և նրանց չմասնակցությունը հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լավ դիրքերում է՝ հատկապես հիմա արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար»,– ասաց նա։
Սոնա Ղազարյանը հույս հայտնեց, որ Սահմանադրության նոր տեքստի հրապարակումից հետո քննարկումներն ավելի առարկայական կդառնան։ «Մենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէ, և մենք, նաև բանեցնելով հանրային ճնշում, կփորձենք համոզել գնալ հանրաքվեի, որովհետև իրենց բոլոր փաստարկները սին են։ Մենք չենք բացառել, որ արտահերթ ընտրությունների կարող ենք գնալ»,– ասաց նա։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ