Ինտենսիվ մարտերը խաթարել են Էբոլայի դեմ պայքարի աշխատանքները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի նահանգում ինտենսիվ մարտերը խաթարել են Էբոլայի դեմ պայքարի աշխատանքները։ Բժշկական անձնակազմն ու մարդասիրական կազմակերպությունների գործընկերները ստիպված են եղել ավելի քան 24 ժամ պատսպարվել ծննդատան ներսում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թեդրոս Գեբրեյեսուսը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նշել է, որ բախումները տեղի են ունեցել այն տարածքի մերձակայքում, որտեղ բռնկվել է Էբոլայի համաճարակը։
«Ստեղծված իրավիճակը խաթարել է հիվանդանոցի աշխատանքը և Էբոլայի դեմ պայքարի ավելի լայնածավալ միջոցառումները՝ լուրջ վտանգի տակ դնելով հիվանդներին, նրանց ընտանիքների անդամներին և բուժաշխատողներին»,- հայտարարել է նա։ ԱՀԿ ղեկավարն արձանագրել է, որ հոկտեմբերի վերջից Կոնգոյի արևելքում հարձակումներն ավելացել են, ինչը խանգարում է նորմալ առողջապահական ծառայությունների մատուցմանը։
«ԱՀԿ-ն կապի մեջ է հակամարտության կողմերի հետ՝ բուժանձնակազմի անվտանգ տարհանումը կազմակերպելու նպատակով։ Մենք կոչ ենք անում անհապաղ ապահովել նրանց անվտանգ անցումը, ինչպես նաև պաշտպանել հիվանդանոցը, դրա աշխատակիցներին և հիվանդներին։
Լավագույն դեղամիջոցը խաղաղությունն է»,- հայտարարել է Թեդրոս Գեբրեյեսուսը։
Reuters-ը հայտնում է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում էբոլայի բռնկումը շարունակում է մնալ անվերահսկելի։ Վարակման և մահվան դեպքերի թիվն աճում է աննախադեպ արագությամբ։
Կառավարության տվյալներով՝ մայիսի 15-ին բռնկման մասին հայտարարելուց ի վեր վարակվել է ավելի քան 11 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 5500-ը։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ