Հյուսիսային Կարոլինայում դեմոկրատ Չակ Հաբարդի՝ հանրապետական Վիրջինիա Ֆոքսի նկատմամբ տարած հաղթանակից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում ապահովել է 1992 թվականից ի վեր իր ամենամեծ մեծամասնությունը։
Կիրակի օրը պաշտոնապես հաստատված տվյալներով՝ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո Հաբարդն առաջ է անցել 330 ձայնով։
Այս պահին դեմոկրատներն ունեն առնվազն 258 տեղ Ներկայացուցիչների պալատում, հանրապետականները՝ ոչ պակաս, քան 173, իսկ ևս չորս ընտրատարածքների արդյունքները դեռ ամփոփված չեն։
Արդյունքները հրապարակվել են ձայների վերահաշվարկից հետո, որը պահանջել է 2005 թվականից նահանգի 5-րդ ընտրատարածքը ներկայացնող Ֆոքսը․ նահանգային օրենքը թույլ է տալիս դա անել, եթե թեկնածուների ձայների տարբերությունը 1 տոկոսից պակաս է։
BBC-ին տված հարցազրույցում Հաբարդը նշել է, որ ամերիկացիները հոգնել են ստեղծված իրավիճակից և քվեարկել են փոփոխությունների օգտին։
Նա նաև X սոցիալական ցանցում գրել է, որ Ֆոքսը վերահաշվարկի ավարտից հետո պատշաճ կերպով ընդունել է պարտությունը, և բարձր է գնահատել լիազորությունների սահուն փոխանցման հարցում նրա պատրաստակամությունը։
Իր հերթին Ֆոքսը շնորհակալություն է հայտնել ընտրողներին աջակցության համար՝ նշելով, որ իր քարոզարշավը հիմնված էր ողջամիտ լուծումների ու պահպանողական արժեքների վրա, իսկ հաղթանակի համար մի քանի ձայն չի բավականացրել։
Ներկայացուցիչների պալատի չամփոփված արդյունքները վերաբերում են Թենեսիի և Մինեսոտայի ընտրատարածքներին, իսկ Լուիզիանայում դեկտեմբերին երկու ընտրատարածքում կկայանա քվեարկության երկրորդ փուլը։ Թենեսիի 4-րդ ընտրատարածքում առաջատարը դեմոկրատ Վիկտորիա Բրոդերիկն է, իսկ Մինեսոտայի 1-ին ընտրատարածքում՝ դեմոկրատ Ջեյք Ջոնսոնը։
Կոնգրեսի երկու պալատներում վերահսկողություն ստանալով՝ դեմոկրատները հնարավորություն կունենան հետաքննություններ նախաձեռնել նախագահի ու նրա շրջապատի գործողությունների և հնարավոր շահերի բախման վերաբերյալ, իսկ Սենատը կպահպանի նախարարների կաբինետի ու դատական պաշտոնների թեկնածուներին հաստատելու կամ մերժելու լիազորությունը։
Բացի այդ, դեմոկրատները կկարողանան օրինագծեր անցկացնել Կոնգրեսում, սակայն դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ կլինի նախագահ Թրամփի ստորագրությունը, որը պահպանում է ընդունված օրինագծերի վրա վետո դնելու իրավունքը։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ