Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը
Ավիաընկերության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ վաճառքի հանված յուրաքանչյուր ինքնաթիռը գնահատվում է 900 հազար դոլար։ Գործարքի կնքման համար Թունիսում Իրաքի դեսպանությանը կից ստեղծվել է հատուկ կոմիտե, որը դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 5-ը պատրաստ է հայտեր ընդունել պոտենցիալ գնորդներից: Iraqi Airways-ում ընդգծել են, որ ինքնաթիռները վաճառվում են առանց տեխնիկական երաշխիքների։ Դրանց փոխադրման և սեփականության իրավաբանական վերաձևակերպման բոլոր ծախսերը, ինչպես նաև մաքսատուրքերը և նորոգման ծախսերը գնորդը պետք է փակի իր հաշվին։
Բացի Boeing 747SP-ից, որը մի քանի անգամ Սադդամ Հուսեյնն օգտագործել է ուղևորությունների համար, վաճառքի է հանվել Boeing 747-200 մարդատար ինքնաթիռը՝ 330 տեղ ընդհանուր տարողությամբ: Երկու ինքնաթիռներն էլ արտադրվել և Իրաքին են մատակարարվել 1982 թվականին։
1991 թվականի հունվարին, ԱՄՆ-ի և դաշնակիցների զինված ուժերը կազմակերպած «Փոթորիկ անապատում» գործողությունից մի քանի շաբաթ առաջ, Իրաքի իշխանությունները որոշել էին երկրից դուրս բերել մի քանի մարդատար ինքնաթիռ և դրանք տեղակայել Մերձավոր Արևելքի այլ պետությունններում՝ պոտենցիալ ավիահարվածներից պաշտպանելու նպատակով:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ