Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեղրիում մեկնարկել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլը (տեսանյութ) Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել առանձին փոխվարչապետի, նախարարի կամ դիվանագիտական ներկայացուցչի Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ Ինտենսիվ մարտերը խաթարել են Էբոլայի դեմ պայքարի աշխատանքները Պեդրին այն ֆուտբոլիստն է, որին նայելիս ես հիացմունք եմ ապրում ՀՀ նախագահ կարող է ընտրվել առնվազն 35 տարին լրացած անձը. ինչ փոփոխություններ են առաջարկվում նոր Սահմանադրությունում Երկու գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ Միրզոյանն ու Լայթսթոունը ընդգծել են ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկի կարևորությունը Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել Դատախազության անկախությունը Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ Հայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակում

Մեղրիում մեկնարկել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլը (տեսանյութ)Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել առանձին փոխվարչապետի, նախարարի կամ դիվանագիտական ներկայացուցչիՍահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը. ինչ է առաջարկվում նոր ՍահմանադրությամբԻնտենսիվ մարտերը խաթարել են Էբոլայի դեմ պայքարի աշխատանքներըՇերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»Պեդրին այն ֆուտբոլիստն է, որին նայելիս ես հիացմունք եմ ապրումՀՀ նախագահ կարող է ընտրվել առնվազն 35 տարին լրացած անձը. ինչ փոփոխություններ են առաջարկվում նոր ՍահմանադրությունումԵրկու գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄՄիրզոյանն ու Լայթսթոունը ընդգծել են ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկի կարևորությունըՎարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր ՍահմանադրությամբՆոր Սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել Դատախազության անկախությունըԱյսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետՀայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակումԲավարիայի աստղը կրկին կորցրել է գիտակցությունըԴատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամԻրանը թույլ չի տա, որ երրորդ երկրների ներկայությունը վնասի տարածաշրջանային անվտանգությանըՀայ-բուլղարական նոր հեռանկարներՄեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է. վարչապետԶենքի կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռըՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունըՀույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից. վարչապետՏրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Սեռական բնույթի ձայները ուղիղ եթերում.հեռուստաալիքը ներողություն է խնդրելՈստիկանի կրակոցից մահացել է հոկեյիստ Նիկո ՍակետիինԳոհաբանության տոնին` հայկական ղափամա Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկըՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել (տեսանյութ)Ինչո՞վ է տարբերվում Չորրորդ հանրապետությունը Երրորդ հանրապետությունիցԳազատար է վնասվել. Երևանի և Առինջի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՍոցիալական փաթեթը դադարեցվում է․ ի՞նչ է փոխվելու շահառուների համար 2027 թվականիցՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՆոր Սահմանադրությամբ առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու համար 120 օրվա ընթացքում հավաքել 200 հազար ստորագրությունՖիդան. «Թուրքիան լուրջ աշխատանք է տանում Հարավային Կովկասում»Հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծառայություններ՝ միայն «Եսեմ» համակարգովՄեղրին ավելի մոտ (տեսանյութ)Ամերիկացիները հոգնել են ստեղծված իրավիճակից Երևանում բնակարանային գողությունների թիվը նվազել էՎուչիչի հասցեին մահվան սպառնալիքներ են հնչելԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելLաբորատորիա՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու համարՀայաստանի պատմության թանգարանն ընդլայնում է միջազգային կապերըԻնչն է նոր առաջարկվող Սահմանադրության նախաբանումԺամկետների վերաբերյալ որևէ հստակություն չկաԱմենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել ՓարիզումՍտամբուլում առյուծին բռնելու գործողություն է կազմակերպվելՆոր սահմանադրության շեշտադրումներըՀայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության նպատակովԹուրքիայում կլիմայական գագաթնաժողովն ավարտվել է առանց փոխզիջումների և համաձայնագրիՀսկողություն՝ Պարմա և Տիտան սուպերմարկետներում (տեսանյութ)
Քաղաքականություն

Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ

Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։

Ստորև ներկայացնում ենք նոր Սահմանադրությունում կուսակցությունների ու ԶԼՄ-ների դերը:

«Նոր Սահմանադրության նախագծում առանձին գլուխ է նվիրված քաղաքական կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ ընդգծելով դրանց կարևոր դերը ժողովրդավարական պետության կյանքում։ Կուսակցություններն օգնում են քաղաքացիներին մասնակցել քաղաքական կյանքին, իսկ լրատվամիջոցները նպաստում են հասարակության տեղեկացվածությանը, տարբեր կարծիքների արտահայտմանը և իշխանության նկատմամբ հանրային վերահսկողությանը։

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ կուսակցությունների ղեկավար մարմինները պետք է ձևավորվեն ընտրությունների միջոցով։ Սա հնարավորություն է տալիս կուսակցության անդամներին մասնակցելու կուսակցության կառավարմանը և ապահովում է ժողովրդավարական սկզբունքների պահպանումը նաև կուսակցությունների ներսում։

Կուսակցությունները պետք է գործեն ֆինանսական թափանցիկության սկզբունքով, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե որտեղից են ստանում իրենց ֆինանսավորումը։ Նրանք կարող են նվիրատվություններ ստանալ քաղաքացիներից, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում ֆինանսավորվել պետական բյուջեից։ Նպատակն է ապահովել արդար քաղաքական մրցակցություն և բարձրացնել կուսակցությունների նկատմամբ հանրային վստահությունը։

Նոր Սահմանադրությունը կարևորում է նաև ընտրողների կամքի ազատ արտահայտումը և դրա պաշտպանությունը։ Կուսակցությունները չպետք է ընտրակաշառքի, ճնշումների կամ այլ անթույլատրելի միջոցներով ազդեն քաղաքացիների ընտրության վրա։

Նախագծով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը, եթե այն ուղղված է ընտրողների ազատ կամքի խաթարմանը, կուսակցությունը ստացել է օտարերկրյա ֆինանսավորում կամ քարոզում է Հայաստանի Հանրապետության անկախությունից հրաժարվելը։ Այս կարգավորումների նպատակն է պաշտպանել երկրի անկախությունը, ազատ և արդար ընտրությունները։

Նոր Սահմանադրությամբ առանձին երաշխավորվում է նաև լրատվամիջոցների գործունեության ազատությունը։ Լրատվամիջոցները ոչ միայն տեղեկություններ են փոխանցում, այլև հնարավորություն են տալիս հասարակությանը հետևելու պետական մարմինների աշխատանքին, քննարկելու հանրային կարևոր հարցերը և արտահայտելու տարբեր տեսակետներ։

Լրատվամիջոցների համար ևս նախատեսվում է ֆինանսական թափանցիկության պահանջ, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի դրանց ֆինանսավորման մասին։

Այսպիսով, նոր Սահմանադրությունը կուսակցություններին և լրատվամիջոցներին կարևոր տեղ է հատկացնում ժողովրդավարական հասարակությունում՝ միաժամանակ ընդգծելով դրանց ազատ գործունեության, ֆինանսական թափանցիկության և պատասխանատվության սկզբունքները»,- նշվում է պարզաբանման մեջ։