Վուչիչի հասցեին մահվան սպառնալիքներ են հնչել
Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր հասցեին մահվան սպառնալիքներ են հնչել, սակայն դրանց մանրամասները չի ներկայացրել։ «Երեկվա ընթացքում ես մահվան լուրջ սպառնալիքներ եմ ստացել։ Ինձ հստակ և միանշանակ հասկացնել են տվել, որ ինձ վերացնելու են», - ասել է Վուչիչը TV Pink հեռուստաալիքի եթերում։
Նա նաև անդրադարձել է իր հնարավոր ձերբակալության և քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին շրջանառվող լուրերին։ «Իմ նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել։ Ես քաղաքական ընդդիմախոսների համար մղձավանջ եմ նույնիսկ ճաղերի հետևում։ Ինձ համար սա ծիծաղելի է։ Նախագահը որևէ փաստաթուղթ չի ստորագրում, որը վերաբերում է ֆինանսական միջոցներին։ Ինչի՞ համար պետք է ինձ ձերբակալեն։ Նրանք կարծում էին, թե ես կփախչեմ», - ընդգծել է Սերբիայի նախկինղեկավարը։
Նշենք, որ Վուչիչը սեպտեմբերի 27-ին հրաժարական է տվել նախագահի պաշտոնից։ Սերբական առաջադիմական կուսակցությունն առաջադրել է նրա թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում։ Կուսակցության քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 13-ին։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ
Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է