Գործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալը
ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու պորտալը՝ https://ai.armedu.am։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Այն օգնում է դասավանդողներին կողմնորոշվել արհեստական բանականության գործիքների բազմազանության մեջ և ընտրել ուսումնական ծրագրին համապատասխան գործիքակազմ։ Պորտալում ներկայացված 65 ԱԲ գործիքները խմբավորված են 10 բաժիններում՝ ըստ ուսումնական նպատակների և խնդիրների։
Պորտալում կան ավելի քան 100 արդյունավետ հրահանգների օրինակներ, որոնք կազմվել են ՀՀ կրթական ծրագրի բովանդակությունից բխող իրական օրինակներով։ Գործիքների ընտրությունը հիմնված է արդյունավետության, էթիկայի և սովորողների անվտանգության սկզբունքների վրա։ Տեղեկությունները ստուգված են գործիքների պաշտոնական կայքերում 2026 թ. հոկտեմբերի դրությամբ։
Պորտալը հավասարապես հարմար է համակարգչով, պլանշետով և հեռախոսով օգտագործման համար։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Արհեստական բանականության օրեր 2026
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը
Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան