Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվում Իրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է Ամին Հոսեյն Ռահիմիի հետ Human. 2026 թվականի տարվա բառ Վթարային ջրանջատում Ծաղկաձորում նոյեմբերի 19-ին Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ) 2026-ի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետով Nvidia ղեկավար գտնելու համար խորհուրդը մասնագիտացված ընկերություն է վարձել Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք Ավիավթար` ՌԴ Կեմերովոյի մարզում

Եվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվումԻրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներինՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է Ամին Հոսեյն Ռահիմիի հետHuman. 2026 թվականի տարվա բառ Վթարային ջրանջատում Ծաղկաձորում նոյեմբերի 19-ինԿոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)2026-ի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետովNvidia ղեկավար գտնելու համար խորհուրդը մասնագիտացված ընկերություն է վարձել Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԱվիավթար` ՌԴ Կեմերովոյի մարզում Ուկրաինան հարվածներ է հասցրել Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարաններիՌոբերտ Ֆիցոյի հրաժարականի պահանջով Սլովակիայում ցույցեր են անցկացվել Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ռուսաստանը չինական Yunze Capital-ի հետ երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերելApple- ը բացառում է, որ իր համակարգերի խափանումների պատճառը կարող է կիբերհարձակումը լինելԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (տեսանյութ)ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի միջոցառմանըՓրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհըՊուտինի պատերազմական մեքենայի համար ընթացիկ տարին աղետալի է եղելՍպասվում են տեղումներՄարդիկ մտահոգված են, որ այդ իրադարձությունները կարող են որևէ դավադրության մաս կազմել Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքՔննարկվել է երթևեկության անվտանգության ապահովմանն ու խցանումների կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթըԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումներըԳործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալըԽորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայնելու նախագիծըՊուտինը հույս ունի, որ Դոնալդ Թրամփի եւ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումը մեծ օգուտ կտաՀայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) 18.11.2026Total Chess World Championship Tour Pilot 2026 խաղային օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովՀՀ գազամատակարարման համակարգի օբյեկտներն ամբողջությամբ պատրաստ են աշուն-ձմեռ 2026–2027 թթ. ժամանակահատվածինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերաբերյալ հարցերը կվերանայվենՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ-ը մանրամասներ է հայտնելՃապոնիան դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին վճռական բողոք է ներկայացրելԱմերիկյան ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Ղեշմ կղզուն. Tasnim Վեոլիա Ջուր ընկերությունն ավարտել է իր սպասարկման տարածքի խնդրահարույց ջրագծերից մեկի նորոգումըԵրեւանում մեկնարկում է է Հայաստանի հոկեյի առաջնության նոր մրցաշրջանըՄերիդիան էքսպո կենտրոնում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի DigiTec 2026 միջազգային տեխնոլոգիական միջոցառումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան
Քաղաքականություն

Քննարկվել է երթևեկության անվտանգության ապահովմանն ու խցանումների կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթը

Իրականացված մշտադիտարկումների ու ուսումնասիրությունների համաձայն՝ ճանապարհային երթևեկության որոշ խախտումներ էականորեն ազդում են հատկապես Երևանում առաջացող խցանումների վրա, իսկ դրանց տուգանքները կամ բալային կշիռներն անհամաչափ են այդ արարքների նկատմամբ։ Տրանսպորտային միջոցների տարեցտարի ավելացման պայմաններում այդպիսի խախտումներն ունեն հստակ աճի միտում։

Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ԱԺ նիստում։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ու կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկ ներկայացրել է գործադիրը։ Օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ։

Առաջարկվում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» իրավախախտման համար գործող 5,000 դրամ արժողությամբ տուգանքը դարձնել 20,000 դրամ։ Արտոնություններով այն կկազմի 11,200 դրամ։ Կնախատեսվի նաև երկու տուգանային միավոր։

«Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի խախտման դեպքում նախատեսվում է 20,000 դրամի չափով տուգանք և 1 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում տեղակայելու համար 20,000 դրամի և 1 տուգանային միավորի չափով տուգանք է սահմանվում։ Խստացումներ են նախատեսվում նաև տրանսպորտային միջոցը տարհանելու դեպքում: Այս պարագայում կկիրառվի 29,000 դրամի տուգանք և կհանվի 1 տուգանային միավոր:

Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար ևս խստացումներ են սահմանվում։ 5,000 դրամի փոխարեն կսահմանվի 20,000 դրամի չափով տուգանք, ինչպես նաև 1 տուգանային միավոր:

Տեղում թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորություն կստեղծվի։ Գործող կարգավորումներով միայն լաբորատոր պայմաններում արյան ու մեզի ստուգմամբ է հնարավոր դա իրականացնել։

Արմեն Մկրտչյանը նշել է, որ հաջորդ կարգավորումը վերաբերում է ինքնագլորների օգտագործման կանոնակարգմանը։ Դրանց վարելու իրավունքը վերապահվում է 16 տարին լրացած անձանց: Նման միջոցներ վարելու առավելագույն արագությունը հետիոտների համար նախատեսված վայրերում սահմանվում է 10 կմ/ժ: Վերջիններիս արագությունը չափող սարքի իրավական սահմանումն առաջարկվում է վերաձևակերպել «արագությունը սահմանափակող» ձևակերպմամբ։ Մայթերում դրանց արագությունը կսահմանափակվի։

Հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել թմրամիջոցների դասակարգմանը, մեքենաների կայանման խնդիրներին, պատժամիջոցների ու խախտումների համաչափությանն ու ոլորտային այլ խնդիրների։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկները կքննարկվեն։

Ելույթների շրջանակում պատգամավորներն անդրադարձել են խցանումները կանխարգելելու միջոցառումներին, դրանց թվում են՝ խցանված խաչմերուկ մուտքի դեպքում պատժամիջոցների սահմանումը, տեսահսկման համակարգերի լուսացույցի ռեժիմի կառավարումը, վթարված մեքենաները վթարի դեպքից շուտափույթ հեռացնելը, կանխատեսելի և արդյունավետ հանրային տրանսպորտ ունենալը, տարհանող մեքենաների ծառայության կանոնակարգումը և այլն։ Մարդատար մեքենայում առանց մանկական պահող սարքի (քարսիթի) երեխա տեղափոխելու դեպքում առաջարկվել է տուգանքները շեշտակի բարձրացնել։ Կարծիք է հնչել, որ տուգանքների բարձրացումը խցանումների խնդիրը չի լուծելու, համակարգային կարգավորում է անհրաժեշտ։ Անդրադարձ է եղել նաև սուպերմարկետների առաքում իրականացնող, շինարարական աշխատանքներ կատարող մեքենաների՝ երկրորդ գծում կայանելու խնդրին, ինչը ևս խցանման պատճառ է դառնում։ Կարևորվել է այն հանգամանքը, որ տեղում հնարավոր կլինի թմրամիջոցների օգտագործման տեսանկյունից ստուգել վարորդի սթափության վիճակը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը խոսել է խցանումների համակարգային կարգավորման մասին, մի շարք խնդիրների շարքում առանձնացրել երթևեկության ընթացքում հեռախոսից օգտվող վարորդների համար տուգանքի սահմանման, հատկապես գիշերային ժամերին հզոր շարժիչով աշխատող մեքենաների աղմուկի մասին։ Խմբակցության ղեկավարն առաջարկել է կողմ քվեարկել օրինագծերի փաթեթին։

Եզրափակիչ ելույթում Արմեն Մկրտչյանն անդրադարձել է հնչած առաջարկներին, նշել, որ խցանումների հարցն այս կարգավորմամբ ամբողջությամբ չի լուծվելու։ Նրա գնահատմամբ առկա են վարքագծին առնչվող, հանրային տրանսպորտի ու այլընտրանքային տրանսպորտային միջոցների խրախուսման հարցեր, ճանապարհային ենթակառուցվածքների հարստացման ուղղություններ։ Նշվել է, որ Կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորված աշխատանքային խմբում այս հարցերը որոշակիորեն հասցեագրվում են։