Apple- ը բացառում է, որ իր համակարգերի խափանումների պատճառը կարող է կիբերհարձակումը լինել
Apple- ը բացառում է, որ իր համակարգերի ներքին թարմացման հետեւանքով լայնածավալ խափանումների պատճառը կարող է կիբերհարձակումը լինել, հայտնում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ խափանումներն անդրադարձել են ինչպես ընկերության ներքին ենթակառուցվածքների, այնպես էլ օգտատերերին մատուցվող ծառայությունների վրա։
«Համակարգերի ներքին թարմացման հետեւանքով որոշ խափանումներ առաջանալուց հետո այսօր առավոտյան մեր համակարգերից շատերը կրկին աշխատում են։ Մենք ջանքեր ենք գործադրում հնարավորինս արագ վերականգնելու նաեւ մնացած համակարգերի աշխատանքը», — ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Ինչպես նշում է Bloomberg-ը, շարքից դուրս էին եկել AppleWeb կորպորատիվ պորտալը, AppleConnect նույնականացման համակարգը, հեռավար աշխատակիցների համար VPN հասանելիությունը, կորպորատիվ օրացույցները եւ խափանումներին հետեւելու ներքին կայքը։ Ամբողջ աշխարհում Apple-ի խանութներում խափանվել էին վաճառքի, վերանորոգման եւ հաճախորդների սպասարկման գործընթացները։
Apple-ի ծառայությունների կարգավիճակի առցանց էջի համաձայն՝ խափանումն ազդել էր App Store-ի աշխատանքի, օգտատերերի՝ iCloud ամպային պահոցից օգտվելու, սարքերից AppleCare բաժանորդագրություն ձեւակերպելու, ինչպես նաեւ բիզնեսի եւ կրթական հաստատությունների համար նախատեսված ծառայությունների վրա։
Apple-ի տեխնիկական խնդիրները շարունակել են ամերիկյան ընկերություններում եւ պետական կառույցներում տեղի ունեցած խափանումների շարքը։ Ավելի վաղ խնդիրներ էին առաջացել Microsoft-ի ծառայություններում, ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) ավիադիսպետչերական համակարգերում, JPMorgan Chase բանկում, ինչպես նաեւ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գաղտնի համակարգչային ցանցում։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Արհեստական բանականության օրեր 2026
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը
Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան