Պուտինի պատերազմական մեքենայի համար ընթացիկ տարին աղետալի է եղել
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմական մեքենայի համար ընթացիկ տարին աղետալի է եղել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հսկայական մարդկային կորուստներ է կրել և սեփական բնակչության համար ծանր տնտեսական բեռ ստեղծել, մինչդեռ ռազմաճակատի գիծը գրեթե չի փոխվել։ Ավելին, վերջին շրջանում առաջնագծում իրավիճակը փոխվել է հօգուտ Ուկրաինայի։
Սթրիթինգը, անդրադառնալով Ուկրաինային ցուցաբերվող աջակցության տնտեսական բեռին, նշել է, որ թեև Եվրոպայում կյանքի թանկացման և համաշխարհային տնտեսական իրավիճակի հետ կապված լուրջ խնդիրներ կան, անհրաժեշտ է համեմատել Ուկրաինային աջակցելու ծախսերը Ռուսաստանի հաղթանակի հնարավոր հետևանքների հետ։
«Հիմա պետք է ներդրումներ կատարել և աջակցել Ուկրաինային, քանի որ Պուտինի հաղթանակի գինը կարող է աղետալի լինել։ Դա նրան և մյուսներին կուղարկի այն ուղերձը, որ իմպերիալիզմը կարող է պարգևատրվել»,- հայտարարել է բրիտանացի նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի. «Բրիտանացի ժողովրդի ուղերձը՝ իր կառավարության միջոցով, հետևյալն է․ մենք Ուկրաինայի կողքին կլինենք այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի»,- ասել է Սթրիթինգը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Արհեստական բանականության օրեր 2026
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը
Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան