Պուտինը հույս ունի, որ Դոնալդ Թրամփի եւ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումը մեծ օգուտ կտա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում ամերիկացի եւ չինացի իր պաշտոնակիցների՝ Դոնալդ Թրամփի եւ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումը մեծ օգուտ կտա։ Ըստ նրա՝ ԱԽՏՀ-ն «կառուցողական շփումների մեծ հնարավորություններ է ընձեռում», այդ թվում՝ առաջատար տնտեսությունների առաջնորդների միջեւ։
«Ուստի մեծ ակնկալիքներ ունեմ Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների առաջիկա եռակողմ հանդիպումից, որը նախատեսված է ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում», - ասել է Ռուսաստանի նախագահը ԱԽՏՀ գործարար գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Այսօր առավոտյան արդեն սկսվել է Չինաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների երկկողմ հանդիպումը։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կառուցողական մոտեցում են ցուցաբերում «ավելի արդար բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման հարցում»։
Իր հերթին Սի Ծինփինը շեշտել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կնպաստեն բազմաբեւեռ աշխարհի ձեւավորմանն ու «միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը»։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Արհեստական բանականության օրեր 2026
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը
Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան