Ռոբերտ Ֆիցոյի հրաժարականի պահանջով Սլովակիայում ցույցեր են անցկացվել
Սլովակիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության, Կրեմլի հետ նրա կապերի, լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության քաղաքականության, իրավունքի գերակայության սկզբունքի ոտնահարման դեմ։ Deutsche Welle-ն հաղորդում է, որ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած բողոքի ցույցերը նվիրված էին 1989 թվականին Չեխոսլովակիայում Թավշյա հեղափոխության մեկնարկի 37-րդ տարվան։
Ամենամարդաշատ հանրահավաքը տեղի է ունեցել Բրատիսլավայի Սլովակիայի ազգային ապստամբության հրապարակում։ Ցույցը կազմակերպած ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիա» կուսակցության տվյալներով՝ դրան մասնակցել է շուրջ 25 000 մարդ։ AFP գործակալության հետ զրույցում ցուցարարներից մի քանիսը հայտնել են, որ դժգոհ են Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարի՝ վերջերս Մոսկվա կատարած այցից։ Հավաքվածները պահանջել են վարչապետ Ֆիցոյի և նրա գլխավորած կառավարության հրաժարականը։
Ֆիցոյի գլխավորած իշխող կոալիցիան վերջերս կորցրել է խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը, քանի որ մի շարք պատգամավորներ դուրս են եկել կոալիցիայի կազմից։ Այդ ժամանակից ի վեր ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, սակայն նման որոշում ընդունելու համար բավարար թվով ձայներ չունի։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Արհեստական բանականության օրեր 2026
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը
Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան