Ռուսաստանը չինական Yunze Capital-ի հետ երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը և չինական Yunze Capital ընկերությունը համաձայնության են եկել երկարաժամկետ ռազմավարական ներդրումային գործընկերության հաստատման շուրջ. հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։
Դմիտրիևը նշել է, որ ԱԽՏՀ գործընկերների մասնակցությամբ ՌՆՆՀ-ն արդեն իրականացրել է ավելի քան 60 նախագիծ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 900 միլիարդ ռուբլու ներդրումներով։ Դրանք ընդգրկել են ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներ։
Նրա խոսքով՝ Yunze Capital-ի հետ նոր համաձայնագիրը միտված է բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը և երկու երկրների արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը։
Կողմերը նախատեսում են զարգացնել համագործակցությունը նաև առաջադեմ նյութերի, արդյունաբերական ավտոմատացման, ավիատիեզերական և խորքային ջրային տեխնոլոգիաների ոլորտներում։
Համաձայնագրով նախատեսվում է նպաստել արտադրությունների տեղայնացմանը, ինչպես նաև ռուսական և չինական ընկերությունների միջև համատեղ մատակարարման շղթաների ձևավորմանը։
Բացի այդ, քննարկվում է համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, որը կնպաստի երկու երկրների շուկաներ մուտք գործելուն և ներդրողների ներգրավմանը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Արհեստական բանականության օրեր 2026
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը
Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան