ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները
ԱՄՆ իշխանությունները հետաքննում են Սինգապուրում գրանցված Megaspeed ընկերության գործունեությունը։ Կասկածներ կան, որ ընկերությունը կարող էր շրջանցել ամերիկյան արտահանման սահմանափակումները՝ նպաստելով Nvidia-ի առաջադեմ չիպերի մատակարարմանը Չինաստան։
ԱՄՆ արդարադատության և առևտրի նախարարությունների համատեղ հայտարարության համաձայն՝ ընկերության նկատմամբ հետաքննությունը սկսվել է դեռևս 2024 թվականին։
Քննության շրջանակում ուսումնասիրվում են այն կասկածները, որ արհեստական բանականության համակարգերի համար նախատեսված առաջադեմ չիպերը կարող էին Չինաստան հասնել՝ շրջանցելով ԱՄՆ արտահանման վերահսկողության սահմանափակումները։
Megaspeed-ը համարվում է Nvidia-ի չիպերի խոշորագույն գնորդը Հարավարևելյան Ասիայում։ Ամերիկյան իշխանությունները կասկածում են, որ ընկերությունն աջակցել է առաջադեմ միկրոսխեմաների մատակարարումները Չինաստան ուղղորդելուն։ Կիրակի օրը Megaspeed-ը հայտարարել է, որ սկսել է սեփական գործունեության ներքին ուսումնասիրություն։
Գործի շուրջ նոր ուշադրություն է առաջացել վերջին շաբաթներին՝ Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգի անձնական կյանքի վերաբերյալ հրապարակումների ֆոնին։ Ըստ տեղեկությունների՝ Հուանգը խոստովանել է արտաամուսնական կապի մասին, որը, ենթադրաբար, կապված է Megaspeed-ի նախկին ղեկավարներից Ալիս Հուանգի հետ։
ԱՄՆ իշխանությունները վերջինիս կասկածում են Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Չինաստանը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները։
Երկուշաբթի օրը ԱՄՆ արդարադատության և առևտրի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են համարում «ներկայացնել փաստերը և հերքել հետաքննության վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունները»։
radar armenia


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Արհեստական բանականության օրեր 2026
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը
Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան