Մերիդիան էքսպո կենտրոնում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի DigiTec 2026 միջազգային տեխնոլոգիական միջոցառումը
Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի DigiTec 2026 միջազգային տեխնոլոգիական միջոցառումը՝ «World’s New AI Hub» խորագրով։
Այս տարվա DigiTec-ի առանցքային թեման արհեստական բանականությունն է (AI)։ Միջոցառման շրջանակում կքննարկվեն ոլորտի զարգացման առանցքային ուղղությունները՝ էներգետիկա և էներգամատակարարում, չիպեր և հաշվողական ռեսուրսներ, ենթակառուցվածքներ և տվյալներ, արհեստական բանականության մոդելներ և ուսուցում, ինչպես նաև ԱԲ կիրառություններ և թվային գործիքներ։
DigiTec 2026-ին կմասնակցեն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից։ Որպես խոսնակներ հանդես կգան NVIDIA-ի, OpenAI-ի, Microchip-ի, Mozilla-ի, Align Technology-ի և այլ միջազգային տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկրի ներուժը, ինժեներական և STEM կարողությունները, ինչպես նաև տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությունները։ Ծրագրում ընդգրկված թեմաները՝ պետական կառավարումից և ներդրումներից մինչև մարդկային կապիտալ և տեխնոլոգիական ենթակառուցվածքներ, համահունչ են ոլորտի զարգացման պետական առաջնահերթություններին։
DigiTec 2026-ը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Քոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
Արհեստական բանականության օրեր 2026
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը
Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան