Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA
«Եվրատեսիլ» երգի մրցույթի 71-րդ մրցաշրջանի մեծ եզրափակիչը տեղի կունենա 2027 թ. մայիսի 15-ին «Արենա Բուրգաս»-ում, իսկ կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 11-ին և մայիսի 13-ին։ «Եվրատեսիլ» երգի մրցույթի 2027 թ. տոմսերի վաճառքը կմեկնարկի հունվարին։
Երկրպագուները հնարավորություն կունենան նաև տոմսեր ձեռք բերել վեց լրացուցիչ նախնական շոուների համար, որոնք տեղի կունենան 2027 թ․ մայիսի 10-15-ն ընկած ժամանակահատվածում։ Տոմսեր գնել ցանկացողները պետք է գրանցվեն «Եվրատեսիլ 2027»-ի պաշտոնական կայքում՝ որպես «Եվրատեսիլ»-ի երկրպագու (Eurofan)։
Նոյեմբերի սկզբին Բուրգասի քաղաքապետարանը զգուշացրել էր «Եվրատեսիլ 2027»-ի վերաբերյալ մոլորեցնող առաջարկների և տոմսերի ոչ պաշտոնական վաճառքի մասին։
Մրցույթը հյուրընկալելու է Բուլղարիայի Սև ծովի ափին գտնվող Բուրգաս քաղաքը։
Քաղաքային վարչակազմը հորդորել է երաժշտական միջոցառմանը ներկա գտնվել ցանկացողներին լինել առավել զգոն և խուսափել չստուգված աղբյուրներից ստացված առաջարկներից։ Վարչակազմը զգուշացրել է, որ ոչ պաշտոնական հարթակներից տոմսեր գնելը պարունակում է ֆինանսական խարդախության և անվավեր տոմսեր ձեռք բերելու ռիսկ։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս