Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է Ո՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջ Հայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարություն Կոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործը Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջՀայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ՈւկրաինայինԹիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Մի նոր փոդքաստ. հյուր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն ՍիմոնյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԵրեւան քաղաքի ավագանու նիստ (ուղիղ միացում)Մեկնարկում է ՃԱՄՊՐՈՒԿ լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներԳիրք ծաղկանց. մնջախաղ Պնոմպենում՝ անցորդների հետ (տեսանյութ)Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 17.11.2026 (տեսանյութ)Խաղաղության կամուրջի նոր հանդիպումն ու թուրքական բեռնատար չվերթըԱնդրադարձ է կատարվել ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ում ավիահաղորդակցությունը կարգավորվում էՋենսեն Հուանգի հրաժարականից հետո նրա աջակիցները լայնածավալ արշավ են սկսելՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՍևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովՀայաստանը պատրաստ է համատեղ պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՄոսկվան չի համաձայնել Եվրոպայի մասնակցությանը բանակցություններինՍպասվում է առանց տեղումների եղանակԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել
Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

«Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը:

Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 2026 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 324 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է շուրջ 3.7 մլրդ դրամ։

ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

մթերային խանութներում՝ 42 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 19.7 մլն դրամ,
մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 41 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 11.3 մլն դրամ,
հանրային սննդի ոլորտում՝ 30 խախտում, տուգանքի չափը՝ 8.1 մլն դրամ,
հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 27 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 6.7 մլն դրամ,
ոսկերչական ապրանքների և թանկարժեք քարերի առևտրի ոլորտում՝ 24 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 5.2 մլն դրամ,
առողջապահություն ոլորտում՝ 17 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 10.3 մլն դրամ,
հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 3.6 մլն դրամ,
շինանյութի առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ 3 մլն դրամ,
վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեության ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 2.9 մլն դրամ,
մսամթերքի առևտրի ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ 2.9 մլն դրամ,
այլ ոլորտներում` 96 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 3.6 մլրդ դրամ։

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 81 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 277, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 69.3 մլն դրամ։

Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

հանրային սննդի ոլորտում՝ 13 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 43, տուգանքի չափը՝ շուրջ 10.8 մլն դրամ,
շինարարության ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 53, տուգանքի չափը՝ շուրջ 13.3 մլն դրամ,
մթերային խանութներում՝ 7 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 9, տուգանքի չափը՝ 2.2 մլն դրամ,
այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 52 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 172, տուգանքի չափը՝ 43 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 47 դեպք: Արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 20.9 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

ոսկերչական ապրանքների և թանկարժեք քարերի առևտրի ոլորտում՝ 24 խախտում, տուգանքի չափը՝ 11.6 մլն դրամ,
առողջապահություն ոլորտում՝ 6 խախտում, տուգանքի չափը՝ 3 մլն դրամ,
կահույքի առևտրի ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.3 մլն դրամ,
այլ ոլորտներում՝ 14 խախտում, տուգանքի չափը՝ 5 մլն դրամ։
Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։