ԱՄՆ-ում ավիահաղորդակցությունը կարգավորվում է
ԱՄՆ-ում եռօրյա մասշտաբային խափանումներից հետո ավիահաղորդակցությունն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն։ Դրանք սկսվել էին երկրի տարածքում բոլոր թռիչքները դադարեցնելու՝ ավիացիոն իշխանությունների աննախադեպ որոշման պատճառով։
FlightAware ծառայության տվյալներով՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ի առավոտյան, ամերիկյան օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 250 ներքին ու միջազգային չվերթ։ Սա զգալիորեն պակաս է նախորդ օրվա ցուցանիշից, երբ չեղարկվել էր ավելի քան 2300 թռիչք։
Նոյեմբերի 13-ին և 14-ին ընդհանուր առմամբ չեղարկվել էր շուրջ 14 500 չվերթ, իսկ հազարավոր այլ թռիչքներ ուշացումներով էին իրականացվել։
ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին ABC հեռուստաալիքի եթերում վստահեցրել է, որ նոյեմբերի 16-ին օդանավակայանների աշխատանքն ամբողջությամբ կկարգավորվի։ Նախարարի խոսքով՝ խափանումը սկսվել է նոյեմբերի 13-ին, երբ L3Harris կապալառու ընկերությունը փոխարինել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA)՝ Արկանզասում գտնվող կենտրոնի ռոութերը։ Դրա հետևանքով խափանվել է նաև Տեխասի մեկ այլ սարք, ինչի պատճառով օդային երթևեկության կառավարման ողջ ցանցը գերբեռնվել է տվյալների մեծ հոսքով։
Խնդիրներ հարուցած այդ սարքավորումները տեղադրվել էին դեռևս 2001 թվականին և արդեն 2006-ից հնացած էին համարվում։ Դաֆին ընդգծել է, որ կիբերհարձակման կամ դիվերսիայի նշաններ չկան, միջադեպը կապ չունի նաև արհեստական բանականության հետ։ Այդուհանդերձ, պլանային տեխնիկական աշխատանքների ընթացքում տեղի ունեցած այս խափանման ստույգ պատճառը դեռ պարզված չէ։
Դեպքը կրկին օրակարգ է բերել օդային երթևեկության կառավարման հնացած համակարգերի ֆինանսավորման և մասնագետների պակասի հարցը։
Սահմանափակումները տևել են գրեթե հինգ ժամ, սակայն հազարավոր ուղևորներ, որոնց չվերթները հետաձգվել կամ չեղարկվել էին, ստիպված են եղել ամբողջ հանգստյան օրերն անցկացնել գերբեռնված օդանավակայաններում։ Ավիաընկերությունների համար չափազանց դժվար է եղել անձնակազմերն ու ինքնաթիռները տեղաբաշխել ըստ իրենց երթուղիների։
Այս միջադեպը դարձել է ԱՄՆ ավիահաղորդակցության ամենաերկարատև համազգային խափանումը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ անդրադարձել է այս իրավիճակին նոյեմբերի 15-ին՝ տեղի ունեցածի մեղքը բարդելով իր նախորդի՝ Ջո Բայդենի վրա։ «Հսկայական գումարներ են անխելամիտ ծախսվել, ինչի հետևանքով հին ու անսարք համակարգը սկսել է է՛լ ավելի վատ աշխատել»,- հայտարարել է նա։


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան