Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոն, ֆրանսիացի ձյուդոիստ Թեդի Ռիները հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին 37-ամյա մարզիկը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
Le Parisien պարբերականի հետ զրույցում Ռիները նշել է, որ ինքը «ոչ աջակողմյան է, ոչ էլ ձախակողմյան» և ձգտում է դառնալ «նախագահ, որը միավորում է»։
Անվանի մարզիկը հրաժարվել է գնահատել երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնի աշխատանքը. «Ես մեղավորներ չեմ փնտրում, ես այստեղ եմ՝ լուծումներ գտնելու համար»,- ընդգծել է նա։
Ռիների խոսքով՝ ինքը նախընտրական արշավը ֆինանսավորելու է սեփական միջոցներով և վստահ է, որ կհավաքի գրանցման համար անհրաժեշտ 500 ստորագրությունները։
Նշենք, որ Ռիները +100 կգ քաշային կարգում ոսկե մեդալներ է նվաճել 2012, 2016 և 2024 թվականների Օլիմպիական խաղերում, ինչպես նաև հաղթող է ճանաչվել Տոկիոյի և Փարիզի Օլիմպիադաների թիմային մրցաշարերում։
Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 18-ին։
armsport.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին