Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հաջող գործողություններն Աբու Դաբիում կայանալիք Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների եռակողմ հանդիպմանն ընդառաջ ամրապնդում են Կիևի դիրքերը։
Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ը. ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները ու եվրոպական անվտանգության ընդհանուր համակարգը։
Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական բանակցային խումբն արդեն ժամանել է ԱՄԷ։ «Այժմ Աբու Դաբիի հանդիպումներում մեր թիմը դեէսկալացիայի քայլեր կառաջարկի. պետք է հստակ պատկերացում լինի, թե ինչպես կազմակերպել եռակողմ ձևաչափ առաջնորդների մակարդակով, որպեսզի այս պատերազմն իրապես ու արդարացիորեն ավարտվի», — ասել է Զելենսկին։
Ավելի վաղ նա բազմիցս նշել էր, որ ամենաբարդ հարցերը հնարավոր է լուծել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հետ իր անձնական հանդիպման միջոցով, սակայն Մոսկվան պնդում էր, որ Զելենսկու և Պուտինի ուղիղ բանակցությունները կարող են կայանալ բացառապես Մոսկվայում։ Ուկրաինայի նախագահն այս տարբերակը մերժում է։
Իր ուղերձում Զելենսկին նաև հավելել է, որ ուկրաինական բանակը ռազմաճակատում ռեկորդային կորուստներ է հասցնում ռուսական կողմին և արդյունավետորեն հարվածում է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։
«Այժմ ուկրաինացի զինվորականներն իսկապես ամրապնդում են Ուկրաինայի բանակցային դիրքերը.կատարված ամեն մի առաջադրանք, պաշտպանական գործողություն, որն Ուկրաինային ուժ է հաղորդում ու արդյունք բերում, հզորացնում է երկիրը և, առաջին հերթին, ավելի ազդեցիկ դարձնում մեր ձայնը բանակցություններում», — նշել է Զելենսկին։


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը