Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում հանդիպել է ծովային փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում աշխարհում առաջատար ընկերություններից մեկի՝ Mediterranean Shipping Company (MSC Group)-ի ներկայացուցիչների հետ։
MSC Group-ը աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից է։ Ընկերությունն ունի շուրջ 1000 նավ, գործունեություն է իրականացնում 155 երկրում, ունի 675 գրասենյակ, իսկ գլոբալ ցանցն ընդգրկում է 300 երթուղի և 520 նավահանգիստ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները և այդ ուղղությամբ MSC-ի հետ համագործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացին և դրա արդյունքում տրանսպորտային ու լոգիստիկ կապերի ընդլայնման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման և Հայաստանի տարանցիկ ներուժի իրացման հնարավորություններին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը