Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող և երիտասարդական թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ: Այս մասին պաշտոնապես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
49-ամյա իսպանացի մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Հատկանշական է, որ սա նախկին լեգենդար հարձակվողի առաջին մարզչական փորձն է մեծահասակների ֆուտբոլում։
«Օվիեդոն» հանդես է գալիս Իսպանիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում, և 13 տուրից հետո վաստակած 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ Թիմը բարձրագույն դիվիզիոնի ուղեգրի համար մղվող պայքարի փլեյ-օֆֆի գոտուց հետ է մնում ընդամենը մեկ միավորով: Նախորդ մրցաշրջանում թիմը Լա լիգայում զբաղեցրել էր վերջին տեղն ու նահանջել Սեգունդա:
Ռաուլի նորամուտը նոր թիմի ղեկին կկայանա նոյեմբերի 14-ին. «Օվիեդոն» սեփական հարկի տակ կընդունի «Ժիրոնային»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին:
Ռաուլը մարզչական կարիերան սկսել էր «Ռեալի» համակարգում 2018 թվականին և այնտեղ աշխատել մինչև 2025 թվականը: Որպես ֆուտբոլիստ՝ նա մադրիդյան գրանդի գույները պաշտպանել է 1994-ից 2010 թվականներին՝ ակումբի մարզաշապիկով անցկացրած 741 խաղում դառնալով 323 գոլի հեղինակ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...