ԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքները
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ Երևանում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը, հայտնում են նախարարությունից։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահությունը Խորհրդում կարևոր հնարավորություն է անդամ պետությունների միջև իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համար։
Նախարարը նշել է, որ հոբելյանական նիստն առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ անցկացվում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակի տարում։
Անդրադառնալով անցած 35 տարիների ընթացքում իրավական համագործակցության շրջանակում արձանագրված արդյունքներին՝ Սրբուհի Գալյանն առանձնացրել է ավելի քան 7000 փաստաթղթի ընդունումը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ավելի քան 400 մոդելային օրենքի և հանձնարարականի մշակումը, ինչպես նաև իրավական փոխօգնության մեխանիզմների կատարելագործումն ու նոտարիատի և փաստաբանական գործունեության ոլորտներում համագործակցության զարգացումը։
Եզրափակելով ողջույնի խոսքը՝ նախարարը նիստի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ կարևորելով կառուցողական քննարկումներն ու իրավական համագործակցության հետագա խորացումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին