Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)
Իր ուղերձում Ղազարյանը նախ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին վստահության և իր թեկնածությունն առաջարկելու համար՝ շեշտելով, որ իր որոշումն ինքնանպատակ չէ կամ անձնական հավակնությունների հարց, այլ պայմանավորված է հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվությամբ։ Նա ընդգծել է, որ ունենալով ֆուտբոլային երկարամյա փորձ՝ ներսից է տեսնում առկա խնդիրներն ու հնարավորությունները, որոնք իրացնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, մասնագիտական կառավարում և հստակ ռազմավարություն։
Որպես գլխավոր առաջնահերթություններ՝ նախկին ֆուտբոլիստն առանձնացրել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումն ու ակումբների հետ արդյունավետ համագործակցությունը:
Անդրադառնալով կազմակերպչական հարցերին՝ Ղազարյանը սկզբունքային է համարել ընտրական ողջ գործընթացի արդար և թափանցիկ անցկացումը՝ կոչ անելով հայկական ֆուտբոլի բոլոր սերունդների ներկայացուցիչներին, մասնագետներին ու ակումբներին համախմբվել այս նախաձեռնության շուրջ: Նրա խոսքով՝ մեկ մարդը չի կարող լուծել տարիներով կուտակված խնդիրները, ուստի անհրաժեշտ է ձևավորել պրոֆեսիոնալ թիմ և ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, որը կվայելի ֆուտբոլային ողջ հանրության վստահությունը։
Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը (First Armenian Front) պահանջել էր ՀՖՖ ներկայիս ղեկավարության հրաժարականը և հայտարարել, որ առաջիկա ընտրություններում որպես նախագահի միասնական թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
armsport.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը