Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը
Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների առաջին օրը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրին։
Փակ հանդիպումը մեկնարկել է տեղական ժամանակով 12։12-ին և, կարճ ընդմիջումով, տևել գրեթե չորս ժամ։
Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների սկզբում նա հույս է հայտնել, որ հանդիպումը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացին։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներն իր հերթին նշել է, որ քննարկումների օրակարգում կարող են լինել ոչ միայն հակամարտության ավարտը, այլև Եվրոպայում անվտանգության ապագա համակարգի ձևավորումը։
Ուկրաինական պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։
ԱՄՆ-ից բանակցություններին մասնակցում են նաև Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։
Նման ձևաչափով նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել փետրվարի սկզբին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը