Գրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)
Երգիչ Գրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկ Ռուստամ Հաջիևի հետ։
Ըստ լրատվամիջոցների՝ հարսանիքը տեղի է ունեցել Բաքվում և խիստ գաղտնի է պահվել։
Փեսայի մերձավոր շրջապատից հայտնում են, որ արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ հինգաստղանի «Four Seasons» հյուրանոցում։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հյուրերին և ընտանիքի անդամներին խստիվ արգելված է եղել լուսանկարել կամ տեսանկարահանումներ կատարել։
Նորապսակները համացանցում ոչ մի լուսանկար չեն հրապարակել՝ իրենց ամուսնության փաստը լիովին գաղտնի պահելով։
Համացանցում հայտնված լուսանկարներից դատելով՝ միջոցառման վայրը ձևավորված է եղել հարսնացուի նախընտրած գունային գամմայով՝ սպիտակ և վարդագույն երանգներով։
Ձևավորման մեջ առկա են եղել բազմաթիվ ծաղիկներ, նրբաճաշակ լուսանկարչական գոտի, ինչպես նաև «R» և «A» տառերի մեծ պատկերներ։
Տոնակատարության ընթացքում ելույթ են ունեցել մի շարք աստղեր, այդ թվում՝ Լեոնիդ Ագուտինը, Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի Զուլֆիյա Խանբաբաևան և հանրապետության վաստակավոր արտիստ Աբբաս Բաղիրովը։
Լրատվամիջոցները նախկինում ևս անդրադարձել էին Լեպսի նախկին ընկերուհու նոր սիրավեպին, հարաբերությունների մասին ակնարկներ ի հայտ էին եկել դեռ այս գարնանը։
Կիբան երգչից բաժանվել էր փետրվարին. մոտավորապես նույն ժամանակահատվածում նրան նկատել էին նոր ընկերոջ հետ Ռիո դե Ժանեյրոյի դիմակահանդեսի ժամանակ։
Մեկ ամիս անց զույգը դադարել էր թաքցնել իր հարաբերությունները, իսկ Կիբան պատմել էր, որ Հաջիևի հետ ծանոթացել է ընկերուհու միջոցով, ով, պարզվում է, փեսայի հարազատներից է (եղբոր կինը)։
Նախկինում հայտնի էր դարձել, որ Լեպսի 19-ամյա հարսնացուն հայտարարել էր երգչից բաժանվելու մասին, երբ նրանք միասին հանգստանում էին Թաիլանդում։
Top-News.am

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...