Քրեական ոստիկանները պարզել են, որ մասնավորապես 10 տոննա հանքաքարը կուտակվել է հանքավայրի տարածքում, իսկ շուրջ 3 տոննան տեղափոխվել է Արաքսաշեն թաղամասում գտնվող Անաստաս Հ․-ին պատկանող չգործող քարի արտադրամասին հարակից ոչ բնակելի շինություն։

Հանքաքարը թաքցրել են այնտեղ տեղադրված բեռնատարների կոնտեյներներում, որից հետո 2-րդ հարկում պատրաստված ոսկու կորզման լաբորատորիայում, Երևան քաղաքից ձեռք բերված քիմիական նյութերի օգտագործմամբ, կորզել են ոսկին։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։