Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել
Հռոմի պապ Լեւոն XIV-ը Պերու կատարած այցի ավարտին միջադեպի է բախվել․ ամբոխից նրա ուղղությամբ նետված առարկան, ամենայն հավանականությամբ՝ թևնոց, դիպել է նրա աչքի հատվածին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Լիմայի ավիաբազայում, որտեղ պապը շարժվում էր հատուկ ավտոմեքենայով և ողջունում հավաքված մարդկանց՝ նախքան հրաժեշտի պատարագին մասնակցելը։ Լուսանկարներում և տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա միջադեպից հետո ձեռքով տրորում աչքը։
Այնուամենայնիվ, միջադեպից հետո Լեւոն XIV-ը շարունակել է այցը, և նրա վնասվածք ստանալու մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
71-ամյա պապն ավարտում էր Հարավային Ամերիկա կատարած 12-օրյա շրջագայությունը, որի ընթացքում վեց օր անցկացրել էր Պերուում։ Նա շնորհակալություն է հայտնել պերուացիներին ջերմ ընդունելության համար՝ երկիրն անվանելով իր հայրենիքը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս