ԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանը
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկել է հարցերը քննարկման դնելու սկզբունքը կիրառել խորհրդարանական բոլոր գործընթացներում, այդ թվում՝ նոր Սահմանադրության նախագծի դեպքում։
Ռուբինյանը նոյեմբերի 17-ին խորհրդարանում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների առաջարկին՝ «ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ» հայտարարության նախագիծն ընդգրկել օրակարգում և քննարկել՝ անկախ դրա բովանդակության նկատմամբ իշխանության դիրքորոշումից։
Նրա խոսքով՝ այդ մոտեցումը հնչեցրել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Համաձա՞յն ենք որդեգրել այս տրամաբանությունը խորհրդարանական բոլոր գործընթացների վերաբերյալ։ Տիկին Գալստյանը խմբակցության անունից ելույթ ունի։ Եթե ինքը գալիս է այստեղ, հայտարարում է, որ այսուհետ մենք չենք խոչընդոտում հարցերի քննարկմանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում և համաժողովրդական քննարկմանը, ապա մենք ցանկացած պահի կողմ ենք քվեարկում, որպեսզի թեկուզ այն հայտարարությունների նախագծերը, որոնց մենք դեմ ենք, մտնեն օրակարգ, քննարկենք։ Դուք էլ կողմ եք քվեարկում նոր Սահմանադրության նախագծին, որպեսզի ժողովրդին քննարկման հնարավորություն տաք»,- ասել է Ռուբինյանը։
Ելույթում նա անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի վերաբերյալ իշխանության և ընդդիմության գնահատականներին։ Ռուբինյանի պնդմամբ՝ պատերազմի մեկնարկի հարցում ընդդիմության խոսույթը համընկնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսույթի հետ։ «Մենք ասում ենք, որ հակառակ կողմն է սկսել ռազմական գործողությունները, պատերազմը։ Ադրբեջանական կողմը և Դաշնակցությունը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը և «Հայաստան» խմբակցությունն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը սադրեց պատերազմ։ Ադրբեջանական կողմը և ընդդիմությունը ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», և սադրեց պատերազմ»,- հայտարարել է նա։
Ռուբինյանը անդրադարձել է նաև ընդդիմադիրների հայտարարություններին, որոնք ցիտում են Հայաստանի ընտրությունների դիտարկման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը։
Ռուբինյանը հիշեցրել է՝ ԵԽԽՎ զեկույցում նշվում է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում օտարերկրյա պետությունը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ է կիրառել՝ ընտրողներին ընդդիմության օգտին քվեարկելու մղելու նպատակով։ Այդ դրույթը մեկնաբանելով՝ Ռուբինյանն ընդդիմությանը մեղադրել է օտարերկրյա ազդեցության հետ կապ ունենալու մեջ։
«Եկեք մի հատ բացատրեք՝ դա ի՞նչ է։ Եկեք բացատրեք՝ ինչո՞ւ է ԵԽԽՎ զեկույցում այդպիսի բան գրված»,- ասել է նա։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս